Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն անցել է Իսպանիային. Worldometer

Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն անցել է Իսպանիային. Worldometer

726
0

Միացյալ Նահանգներում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 14 հազար 797 մարդ, Իսպանիայում՝ 5-ով պակաս՝ 14 հազար 792 մարդ։ ԱՄՆ-ի տվյալներն այսօր գերազանցել են Իսպանիային, և դա կշարունակվի, քանի որ ԱՄՆ-ում օրական մոտ 2000 մարդ է մահանում, Իսպանիայում՝ մի քանի հարյուր։

Worldometer կայքը, որ առցանց ներկայացնում է բոլոր երկրների պաշտոնական տվյալները, հիշատակում է, որ այնուամենայնիվ մահացածների ամենամեծ թիվն ունի Իտալիան՝ 17 հազար 669 մահվան դեպք համաճարակի ամբողջ ընթացքում։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից մինչև հիմա մահացել է ավելի քան 88 հազար մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ