Գլխավոր էջ Uncategorized ԵՄ-ը 20 միլիարդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարին. DW

ԵՄ-ը 20 միլիարդ եվրո կհատկացնի աշխարհում COVID-19-ի դեմ պայքարին. DW

779
0
Եվրամիությունն ընդհանուր առմամբ ավելի քան 20 միլիարդ եվրո կհատկացնի՝ գործընկեր-երկրներին կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում աջակցելու համար: Այս մասին ապրիլի 8-ին եվրոպական զարգացման հարցերով նախարարների հետ անցկացրած տեսակապից հետո ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է DW-ն:

«Վիրուսը դեռ չի պարտվել, քանի դեռ այն չի հաղթահարվել ամենուր», – շեշտել է Բորելը:

Team Europe փաթեթով ԵՄ իշխանությունները մտադիր են աջակցել «առավել խոցելի երկրներին», որոնք գտնվում են մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածքում և Բալկաններում:

Գումարները կուղղվեն մարդասիրական օգնությանը, առողջապահական համակարգերի ամրապնդմանը, ջրամատակարարմանը և սանիտարական միջոցառումներին, ինչպես նաև համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելուն:

20 միլիարդ եվրոն ստացվել է Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ռեսուրսներից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ