Գլխավոր էջ Գլխավոր ՀԱՊԱԿ-ում կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ

ՀԱՊԱԿ-ում կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ

656
0

Նուբարաշենի հոգեբուժարանի երեք աշխատակիցներ`Գ. Ս, Լ. Մ և Ա. Մ-ն շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Գ. Ս-ի աղջիկը աշխատել է կարի արտադրամասում, Լ. Մ-ի մայրը նույնպես կարի արտադրամասի աշխատակից է եղել, իսկ Ա. Մ-ի հարևանուհու մոտ հաստատված է կորոնավիրուս, ում հետ հիվանդանոցի աշխատակից քույր- տնտեսուհին  անմիջական շփում է ունենցել:

Ըստ MedMedia-ի աղբյուրի հոգեբուժարանի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը այս ամենի մասին տեղյակ է եղել և աշխատակիցներին ասել, որ շարունակեն գալ աշխատանքի և միայն 10 օր անց հրարահանգել է այլևս չգալ աշխատանքի:

Օրեր առաջ հոգեբուժարանի աշխատակիցներից մեկը MedMedia-ին հարցազրուց էր տվել և լրագորողի հարցին ի պատասխան հայտնել էր, որ Նուբարաշենի հոգեբուժարանում չեն պահպանվում Առողջապահության նախարարության և ԱԱՏՄ-ի ցուցումները: Մասնավորապես չի ախտահանում տարածքը, չկան ախտաhանիչ նյութեր ձեռքերի համար:

Կապ հաստատեցինք  Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրjանի հետ, ով ասաց, որ  կենտրոնը միանշանակ ախտահնվում է: Նույնիսկ նոր ընդունված հիվանդներին, մինչև հիմնական բաժանմունք տեղափոխելը, մեկասացնում են ապահովությունից ելնելով: Նշեց, որ պետականորեն ստացել է սպիրտ և ախտահանիչ նյութեր և բնականաբար դրանք օգտագործվում են: Աշխատակիցներից մեկին նույնիսկ չհիշեց, իսկ երկուսի մասին ասաց, որ կանչել է, զրուցել է, համոզվել, որ ամեն ինչ կարգին է, շարունակել են աշխատել, իսկ երբ կոնտակտավոր լինելը հաստատվել է աշխատակիցները ինքնամեկուսացել են:

Լ. Մ-ն մեզ հետ զրույցում ասաց, որ մայրը կոնտակտավորի հետ է շփվել, մեկուսացված է, թեստի պատասխանը հայտնի կլինի այսօր, ինքն էլ ապահովությունից ելնելով մեկուսացել է, այժմ  ժամկետները լրացել են, ախտանշաններ չեն հայտնաբերվել և այս պահին աշխատանքի է գնում:

Խոսեցինք նաև Գ. Ս.-ի հետ, ով հաստատեց, որ կոնտակտավոր է եղել, անմիջական շփում է ունեցել, սակայն իրեն լավ է զգում, ինքնամեկուսացված է:

Արդյո՞ ք ՀԱՊԱԿ-ից կան վարակված դեպքեր, թե՝ ոչ: Փորձեցինք պարզել ԱՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լիլիթ Բաբախանյանից, ով ասաց, որ նախարարությունը անհատական տվյալներ չի հրապարակում, ամեն օր միայն տրվում է վարակվածության թվերը և վերջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ