Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դավիթն իրեն ձիգ է պահում է և չի լացում. Մոսկվայում վիրահատվել է...

Դավիթն իրեն ձիգ է պահում է և չի լացում. Մոսկվայում վիրահատվել է ուղեղի ուռուցք ունեցող հայ տղան

732
0

Յոթամյա Դավիթ Ավագյանը, ում ուղեղի ուռուցքը անհրաժեշտ էր շտապ հեռացնել, RT-ի օգնությամբ Երևանից տեղափոխվել է Մոսկվա և տեղավորվել Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում:

Դավիթի ընտանիքը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներառյալ թռիչքը բաց թողնելը սահմանին ձգձգումների պատճառով և ժամանումից հետո պարտադիր կարանտինային ժամանակաշրջանը: Բացի այդ, վիրաբույժը, ով ի սկզբանե պետք է վիրահատություն կատարեր, ուղարկվել էր ինքնամեկուսացման, քանի որ տարիքային առումով խոցելի էր COVID-19-ի համար:

Այնուամենայնիվ, ուռուցքը հաջողությամբ հեռացվել է, տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, և այժմ կատարվում է վերլուծություն՝ պարզելու ուռուցքը բարորա՞կ է, թե՞ չարորակ:

Մարտի սկզբին կապանցի Դավիթի առողջական վիճակը վատացել էր: Երևանում բժիշկները նրա գլխում հայտնաբերել էին 3.5 սմ տրամագծով ուռուցք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ