Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիայում կորոնավիրուսային իրադրությունը շարունակում է վատանալ․ BFMTV

Ֆրանսիայում կորոնավիրուսային իրադրությունը շարունակում է վատանալ․ BFMTV

527
0

Ֆրանսիայի Առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատանալ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Ըստ նրա հայտարարության, ծանր վիճակով հոսպիտալացվածների թվի ավելացման տեմպն իհարկե դանդաղել է, սակայն ավելացում այնուհանդերձ կա։

«Դա նշանակում է, որ մենք դեռ չենք հասել համաճարակի պիկին եւ դեռ համաճարակային վիճակի վատթարացման փուլում ենք»,- ասել է նա։ Նախարար Վերանը ասել է, որ պետք է շարունակել ինքնամեկուսացման ռեժիմին հետեւելը։

Նշենք, որ Ֆրանսիայում կա 98 հազար վարակված։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ