Գլխավոր էջ Medmedia TV Սիրտը վնասող սովորություններ

Սիրտը վնասող սովորություններ

102
0

Ներկայումս մարդկանց վաղաժամ մահվան պատճառներից է դարձել նաև սրտանոթային հիվանդությունները։ Ընդ որում, սրտանոթային խնդիրներ հանդիպում են ոչ միայն տարեցների, այլև երիտասարդների մոտ։

Եկեք հասկանանք թե ի՞նչ գործոններ են ազդում սրտանոթային հիվանդությունների զարգացման վրա և  ինչպե՞ս կանխել վտանգը։

Ռիսկի հիմնական գործոնները

1.Ծխելը

Վատ սովորությունները հանգեցնում են ազատ ռադիկալների ձևավորմանը, ինչը մեծացնում է աթերոսկրելոզի վտանգը։ Ծխող մարդու արյան մեջ բարձրանում  է ածխածնի օքսիդը  և նիկոտինի մակարդակը։ Արդյունքում կարող է զարգանալ թրոմբոզ  և կարող է առաջանալ սրտի կաթված։

2.Ալկոհոլ

Ալկոհոլի չարաշահումը նույնպես բացասաբար է անդրադառնում առողջության վրա։ Ալկոհոլը շատ կալորիա է պարունակում և դրա չարաշահումը կարող է դառնալ ավելորդ քաշի և զարկերակային հիպերտոնիայի պատճառ։

3.Անառողջ սնունդ

Անառողջ սնունդը պարունակում է հսկայական քանակությամբ հագեցած ճարպեր,որոնք նպաստում են թրոմբների առաջացմանը,արյունը դառնում  մածուցիկ։ Մեծ քանակությամբ աղի օգտագործումը նույնպես բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վիճակի վրա։

4.Ֆիզիկական ակտիվության նվազում

Նստակյաց կենսակերպը հանգեցնում է արյան վատ շրջանառությանը և վատ նյութափոխանակությանը։ Այս ամենը  բացասաբար է ազդում առողջության և սրտանոթային համակարգի վրա։

5.Խռմփոց կամ քնի ապնոէ.

Խռմփոցը կարող է սրտի հիվանդության նախանշան լինել, որի դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Ապոնէն դա քնի ժամանակ այն շրջանն է, որի ընթացքում մարդու մոտ կանգ է առնում շնչառությունը (20-ից 30 վարկյան, իսկ երբեմն կարող է հասնել մինչև 2 կամ 3 րոպեի): Դա կարող է կապված լինել օրգանիզմում մի շարք ֆիզոլոգիական փոփոխությունների հետ, որոնք բարձացնում են այնպիսի հիվանդությունների առաջացման հավանականությունը,ինչպիսիք են կաթվածն ու միոկարդային ինֆարկտը։

6.Լնդերի արնահոսությունն ու բորբոքումը

Այստեղ ամենամեծ վտանգը ներկայացնում է պերիօդոնտիտը, որը բավականին լուրջ ինֆեկցիա է և վնասում է լնդերն ու անգամ կարող է քայքայել ծնոտը։ Այն կարող է առողջ օրգանիզմում առաջացնել բորբոքում և անգամ դառնալ սրտի աթերոսկլերոտիկ հիվանդության ու կաթվածի առաջացման պատճառ։

7.Այտուցված ոտքեր

Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով։ Այտուցված ոտքերն ու ոտնաթաթերը կարող են նույնպես սրտային անբավարարության նախանշաններ լինել։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ