Գլխավոր էջ Medmedia TV Որոնք են թոքերի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու ովքեր են ռիսկային խմբում

Որոնք են թոքերի քաղցկեղի հիմնական ախտանշաններն ու ովքեր են ռիսկային խմբում

138
0

Ամեն տարի աշխարհում թոքերի քաղցկեղից մահանում են հազարավոր մարդիկ։Այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ, ինչի պատճառով էլ սովորաբար հայտնաբերվում է բավական ուշ։ Թոքերի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը համարվում է ծխախոտը,բայց հաճախ թոքերի քաղցկեղ հայտնաբերվում է նաև այն մարդկանց մոտ ովքեր երբեք չեն ծխել։ Կախված ուռուցքի չափից այս հիվանդությունը կարող է դառնալ մահվան պատճառ, և որքան շուտ է ախտորոշվում և նշանակվում բուժումը այնքան ցածր է մահվան հավանականությունը։

Թոքերի քաղցկեղի մասին հուշող հիմնական ախտանիշներն են

 Արյունոտ հազ

Շնչահեղձություն

Ցավ կրծքավանդակում

Ձայնի խռպոտություն

Ոսկրացավ

Թոքերի քաղցկեղի մասին հուշող քիչ տարածված ախտանիշների շարքին են դասվում մատների ծայրերի փոփոխությունը,մկանային թուլությունը, քնկոտությունը։ Սակայն այս ախտանիշները միշտ չէ, որ նշանակում են, որ դուք ունեք թոքերի քաղցկեղ, այնուամենայնիվ դրանց առկայությունը հուշում է որ անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու կարիք կա, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։

Թոքերի քաղցկեղը բուժելու համար կիրառվում են վիրահատական, ճառագայթային և դեղորայքային մեթոդներ։ Բուժման մարտավարությունը հիմնականում կախված է ուռուցքի տեսակից և զարգացվածության աստիճանից։ Բացի այդ, բուժման ընտրության ժամանակ հաշվի են առնում պացիենտի ընդհանուր վիճակը, ուղեկցող հիվանդությունները և թոքերի ֆունկցիոնալ վիճակը։

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի  որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Հիշեք միայն մասնագետը կարող է նշանակել անհրաժեշտ բուժում, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ