Գլխավոր էջ Medmedia TV Մթերքներ, որոնք առաջացնում են գլխացավ

Մթերքներ, որոնք առաջացնում են գլխացավ

153
0

Ցանկացած մարդ ունենում է գլխացավ։ Դա անխուսափելի է։ Գլխացավի պատճառ կարող է դառնալ սննդակարգը, քանի որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը կարող է դառնալ ոչ միայն գլխացավի, այլև անգամ միգրենի նոպաների պատճառ։

Ստորև ներկայացնում ենք սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են գլխացավի պատճառ դառնալ։

Պանիր

Պանիրի որոշ տեսակներ՝ ռոկֆոր,պարմեզան պարունակում են թիրամին, որը ստիպում է գլխուղեղի անոթներին նեղանալ ապա կտրուկ լայնանալ։

Սուրճ

Կոֆեինը յուրահատուկ ազդեցություն է ունենում անոթների վրա,ինչն էլ կարող է սաստիկ գլխացավերի պատճառ դառնալ։

Ալկոհոլ

Ալկոհոլային խմիչքները նույնպես պարունակում են թիրամին, որն առաջացնում է միգրեն և գլխապտույտ, իսկ կարմիր գինին պարունակում է սուլֆիտներ,որոնք նույնպես կարող են գլխացավերի պատճառ դառնալ։

Կծու սնունդը

Համեմունքները պարունակում են կապսաիցին, ինչը կարող է նպաստել գլխացավի առաջացմանը։

Ապխտած մթերքներ

Երշիկեղենը պարունակում է մեծ քանակությամբ սննդային պահածոյացնող նյութեր, որոնք կիրառվում են մթերքի համի և գույնի պահպանման համար։ Սակայն մթերքի պիտանելության ժամկետը երկարացնող նյութերը գլխացավերի առաջացման ամենատարածված պատճառներից են, ուստի նման խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս սահմանափակել երշիկեղենի գործածությունը։

Ընդեղեն

Ընդեղենն օգտակար է օրգանիզմի համար, բայց դրա չարաշահումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ