Գլխավոր էջ Medmedia TV Ե՞րբ է անհրաժեշտ վիտամին D ընդունել

Ե՞րբ է անհրաժեշտ վիտամին D ընդունել

206
0

Վիտամին D-ն չափազանց կարևոր է առողջության համար։ Այս վիտամինը կարևոր դեր է խաղում որոշ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու գործում, օրինակ՝ սկլերոզի,սրտային և բակտերիալ,ինֆեկցիոն հիվանդությունների։

Վիտամին D-ի պակաս կա շատերի մոտ, սակայն դա քչերը գիտեն։ Ստորև ներկայացնում ենք այն նախանշանները որոնք հուշում են այս վիտամինի պակասի մասին։

Ոսկորների ցավեր

Վիտամին D-ն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կալցիումը՝ դրանով իսկ պահպանել ոսկրային հյուսվածքների առողջությունը։ Թույլ ոսկորները,ատամներն ու մկանները կարող են նշան լինել, որ օրգանիզմում բավարար չէ վիտամին D-ն։

Տխրություն և հյուծվածություն

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, ում մոտ վիտամին D-ի մակարդակը ցածր է, ավելի հաճախ են սթրեսի և դեպրեսիաների ենթարկվում։

Լնդերի հիվանդություն

Վիտամին D-ի պակաս ունեցող մարդկանց լնդերն ավելի խոցելի են լնդային բորբոքումների և արյունահոսությունների հանդեպ։

Գերհոգնածություն

Հոգնածության զգացումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով,որոնցից մեկն օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակն է։

Արյան բարձր ճնշում

Վիտամին D-ն կարևոր է նաև սրտի համար։ Երբ բավականաչափ վիտամին D-չենք ստանում, արյան ճնշումը բարձրանում է;

Քնկոտություն

 Վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ օրվա ընթացքում էներգիայի պակաս և հաճախակի հոգնածություն են զգում։

Տրամադրության փոփոխություն

Վիտամին D-ն կարևոր է նաև սերոտոնինի արտազատման համար։ Այս հորմոնը պատասխանատու է տրամադրության փոփոխության համար։

Ավելորդ քաշ

Վիտամին D-ն ճարբերն այրող վիտամին է։ Ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալությամբ տառապող մարդկանց մոտ հիմնականում վիտամին  D-ի պակաս է նկատվում։

Հաճախակի քրտնարտադրություն․

Եթե գլուխը չափազանց հաճախ է քրտնում, ապա դա վիտամին D-ի պակասի վաղ նախանշան է։

Մթերքներ, որոնք վիտամին D են պարունակում

  • Սաղմոն
  • Ձվի դեղնուց
  • Ծովախեցգետին
  • Խոզի միս
  • Կաթ
  • Խոզապուխտ
  • Պանիր
  • Սունկ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ