Գլխավոր էջ Նորություններ Հեռախոսներով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագիծը չընդունվեց

Հեռախոսներով մարդկանց տեղաշարժը հսկելու նախագիծը չընդունվեց

452
0

ԱԺ-ն այսօր քննարկում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ իշխող խմբակցությունն այսօր 65 պատգամավոր չունի դահլիճում և քանի որ իրենք էլ չեն ուզում, որ նախագիծն անցնի, առաջարկեց չմասնակցել քվեարկությանը:

65 կողմ ձայնով որոշումը չընդունվեց։

«Այսօր ընդդիությունն իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհաստատությունները պարալիզացվեն»,-ասաց «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ