Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության նախարարը եթե գործով զբաղվեր, այս նախագծերի անհրաժեշտությունը չէինք ունենա. Լուսինե Բադալյան...

Առողջապահության նախարարը եթե գործով զբաղվեր, այս նախագծերի անհրաժեշտությունը չէինք ունենա. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

830
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց, որ առողջապահության նախարարը իր՝ նախօրեին տված հարցազրույցներից մեկը ծաղրի առարկա էր դարձրել Ֆեյսբուքում։

«Ուզում եմ նախարարին վերահաստատել այն, ինչ երեկ ասել եմ, ու մի փոքր տեղեկանք՝ հատուկ նախարարի համար: Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մահացածի դիահերձման ժամանակ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի հազում, չի փռշտում, հետևաբար՝ վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով: Հետևաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ, սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,- ասաց Լ. Բադալյանը:
Նա առողջապահության նախարարին խորհուրդ տվեց ոլորտին վերաբերող հարցազրուցները կարդալ ամբողջությամբ:

«Եթե ես հանկարծ որոշեմ Ձեր բոլոր սխալները մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, հետևանքները Ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի: Առողջապահության նախարարը եթե գործով զբաղվեր, այս նախագծերի անհրաժեշտությունը չէինք ունենա»,- ամփոփեց Լ. Բադալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ