Գլխավոր էջ Գլխավոր Այս տարի զոհված զինծառայողների ծնողները 28 երեխա են ունեցել

Այս տարի զոհված զինծառայողների ծնողները 28 երեխա են ունեցել

240
0

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականին 28 երեխա են ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Նրա խոսքով` Անպտղության հաղթահարման պետական ծրագրով 2019 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ծնվել է 230 երեխա: «Այդ 230 ծնունդից 105-ը այս տարի է ծնվել: Դրանցից 28-ը զոհված զինծառայողների ծնողներն են: Ունենք նաեւ 163 հղիություն, մեր ծրագիրն ընդլայնվելու միտում ունի»,- ասաց Ջումայանը։

Հիշեցնենք` 2019 թվականից անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման ծառայությունները Հայաստանում անվճար են այն զույգերի համար, որոնցից մեկն ունի հաշմանդամություն, անապահովության 28 կամ ավելի միավոր ունեցող ընտանիք է, զինծառայող կամ նրան հավասարեցված անձ է, սահմանամերձ 184 բնակավայրերից մեկի բնակիչ է։ 44–օրյա պատերազմից հետո անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվեց։ Դրա համար հիմք հանդիսացան զոհված զինծառայողների ծնողների դիմումները, որոնք ցանկանում էին ծրագրի օգնությամբ կրկին երեխա ունենալ։

Աղբյուրը` News.am Medicine

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ