Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները նշել են արյան նոսրացման առավել անվտանգ դեղամիջոցը

Գիտնականները նշել են արյան նոսրացման առավել անվտանգ դեղամիջոցը

889
0

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները նշել են արյունը ջրիկացնող ամենաանվտանգ դեղամիջոցը՝ ապիկսաբան։ Հետազոտությունը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում։

Թրոմբների առաջացումը եւ շողացող առիթմիա ունեցող պացիենտների ինսուլտ ունենալու հավանականությունը կանխելու համար նշանակում են հակակոագուլյանտներ։ Դրանց ընդունման հետեւանքով առավել հաճախ առաջացող կողմնակի ազդեցություններից է աղեստամոքսային արյունահոսությունը։

Նոր ծավալուն հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են մոտ 500 հազար պացիենտի Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից եւ գնահատել են չորս առավել հաճախ օգտագործվող հակակոագուլյանտների՝ ապիկսաբանի, դաբիգատրանի, էդոկսաբանի եւ ռիվարոկսաբանի կողմնակի ազդեցությունների արդյունավետությունն ու վտանգավորությունը։

Նրանք հայտնաբերել են, որ բոլոր չորս դեղամիջոցներն էլ համեմատելի են եղել իշեմիկ ինսուլտի կանխման արդյունավետության եւ բոլոր պատճառներից մահացության առումով։ Բայց եւ, միեւնույն ժամանակ, ապիկսաբանի ընդունման դեպքում աղեստամոքսային արյունահոսության վտանգը 19-28 տոկոսով ավելի ցածր է եղել մյուս երեք դեղամիջոցներից յուրաքանչյուրի համեմատ։

Գիտնականների եզրահանգումները ճիշտ են եղել 80-ից բարձր տարիքի մարդկանց եւ երիկամների քրոնիկական հիվանդություն ունեցող մարդկանց տվյալների դիտարկման ժամանակ։

Հեղինակները նշել են, որ եթե իրենց ստացած արդյունքները հաստատվեն ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններով,  արյունահոսության բարձր հավանականությամբ պացիենտենրին, որոնք հակակոագուլյանտների կարիք ունեն, կարող են խորհուրդ տալ օգտագործել ապիկսաբան։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ