Գլխավոր էջ Գլխավոր Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ․ անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը

Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ․ անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը

383
0

2022 թվականի նոյեմբերի 9, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղ․ տեղի ունեցավ դաժան սպանություն․․․Սպանվածը 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն էր և իր երկու անչափահաս երեխաները, առաջինը որ մարդկանց մտքով անցավ՝ թուրքի ձեռքի գործ է, բայց հանգամանքերը այլ բան են ապացուցում․․․31-ամյա Զարինեի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։

Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալի։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։

ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը

Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը լրատվամիջոցի հետ զրույցում հավանական էր համարել նման փորձաքննության նշանակումը։

Սակայն ժամանակի ընթացքում փորձաքննությունն այլ բան է ցույց տալիս, Պեմզաշենի սպանության գործով տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը տեղեկացրել է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել։

Փաստաբան՝ Գարիկ Գալիկյան

«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ  այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)

Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։»,-նշել է փաստաբան Գալիկյանը։

Ս․ Ա․

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ