Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի ժամանակ համի կամ հոտի կորուստը ուժեղ իմունիտետի նշան է

Կորոնավիրուսի ժամանակ համի կամ հոտի կորուստը ուժեղ իմունիտետի նշան է

276
0

COVID-19 վարակի ժամանակ համի կամ հոտառության կորուստը ուժեղ իմունիտետի նշան է, պարզել են Կոլումբիայի համալսարանի բժիշկները։ Ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS ONE ամսագրում:

COVID-19 համավարակի զարգացման հետ մեկտեղ հոտի եւ համի խանգարումը ճանաչվել է որպես SARS-CoV-2 կորոնավիրուսի հիմնական ախտանիշ եւ նկատվել է դեպքերի 40-60 տոկոսի մոտ։

Գիտնականները հետազոտել են 306 հիվանդի, որոնցից 291-ը հայտնել է հոտառության կամ համի կորստի մասին։ Արդյունքում գիտնականները պարզել են, որ հակամարմինների առաջացման հավանականությունը 1,98 անգամ ավելի մեծ է նրանց մոտ, ովքեր հայտնել են հոտառության փոփոխության մասին, եւ 2 անգամ ավելի բարձր է նրանց մոտ, ովքեր համի ընկալման խանգարում են ունեցել ՝ համեմատած այն հիվանդների հետ, ովքեր չեն տառապել այդ խանգարումներից:

«Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ COVID-19 վարակի ընթացքում հոտի եւ համի կորուստը ուժեղ կանխատեսող գործոն է հուսալի իմունաբանական պատասխանի համար»,-ասում են հետազոտողները:

Ապագայում գիտնականները ցանկանում են գնահատել պատվաստումից հետո հոտառության եւ համի խանգարում ունեցող հիվանդների մոտ ձեւավորված հակամարմինների մակարդակը:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ