Գլխավոր էջ Նորություններ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 348 դեպք, որից 108-ը՝ արտակարգ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 348 դեպք, որից 108-ը՝ արտակարգ

279
0

Դեկտեմբերի 12-ից 18-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 108-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ