Գլխավոր էջ Նորություններ Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 119 արտակարգ դեպք. Արձանագրվել է 9 մահ....

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 119 արտակարգ դեպք. Արձանագրվել է 9 մահ. ԱԻՆ

175
0

Դեկտեմբերի 5-ից 11-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 378 դեպք, որից 119-ը արտակարգ, այդ թվում՝ 53 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 170 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 44 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ