Գլխավոր էջ Գլխավոր Կտտանքներով, սպանություններով, վայրագություններով աչքի ընկած երկիրը Երևանը «գրավելու» մտադրություն ունի

Կտտանքներով, սպանություններով, վայրագություններով աչքի ընկած երկիրը Երևանը «գրավելու» մտադրություն ունի

331
0

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ու  պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահի հայտարարությանը:

Թագուհի Թովմասյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում, փաստորեն, գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով»,-գրել է:

Հիշեցնենք, որ կայքերում տարածվել էր Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող հանձնաժողովի նախագահ Զ. Օրուջի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երեւանին:

Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պաշտանյան փաստացի անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում:

«Օրուջը, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է»,-նշել է նա:

Թագուհի Թովմասյանն իր անդրադարձում հիշեցրել է Ադրբեջանի որդեգրած «խաղաղության» բանաձևը․

. ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,

. հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,

. հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,

. բռնի անհետացումը,

. քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան եւ անմարդկային վերաբերմունքը,
. հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,

. Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,

. երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,

. վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,

. առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ…

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի կողմից վայրագություններին բազմիցս անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ-ը, նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ գերիներից մեկին առանց ցավազրկման վիրահատել են․

«Օրերս վերադարձած գերիներից մեկն Ադրբեջանում վիրահատվել է, մի քանիսը հենց զինվորական հոսպիտալից են վերադարձել հայրենիք։ Անգամ, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո նրա նկատմամաբ եղել է վատ վերաբերմունք։ Օրինակ առանց ցավազրկելու միջամտություններ է կատարվել, որ պետք է լիներ ցավազրկմամբ, խոսքը և՛ վիրահատության մասին է, և՛ ներքին վերքերը կարելու»,-ասել է նա։

Ս․ Ա․

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ