Գլխավոր էջ Գլխավոր Անվճար դեղապահովան ծրագիր. ովքե՞ր են շահառուները

Անվճար դեղապահովան ծրագիր. ովքե՞ր են շահառուները

386
0

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանն ամփոփեց անվճար դեղապահովան ծրագրի արդյունքները: Վերջինս նշեց, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման ծրագրի շրջանակում հատկացվել է 12 հիվանդությունների մասով անվճար կարգով դեղեր, որոնցից 10 դեպքում հատկացումը իրականացվել է 100 տոկոսով, իսկ 85 տոկոսով ապահովել է մյուս 2 հիվանդությունները:

«Շահառուները կազմում են մոտ 171 հազար: Այս հիվանդություններն են հոգեկան հիվանդությունները, որոնց դեպքում դեղապահովումը կազմում է 100 տոկոս: Ապահովում են առաջնային և երկրորդային բուժական ուղեցույցներում ընդգրկված դեղեր: Երկրորդով՝ չարորակ նորագոյացությունների են, որոնց դեպքում Առողջապահության նախարարությունը տրամադրում է ցավազրկող թմրադեղեր և մանկական հակաուռուցքային դեղեր»,-հայտնել է Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց՝  իրենց ձեռքբերումն է համարում այն, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջնային և երրորդային փուլերում գտնվող պացիենտներին տրամադրվում է եվրոպական արտադրության բավականին թանկարժեք դեղ՝ պացիենտին անհրաժեշտ բուժման կուրսի չափով.«Այս ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից, որի արդյունքում ունենք ապրելիության բարձրացում, մահացության նվազում, մետաստազների հնարավոր աճի նվազեցում և հիվանդների ընդհանուր կյանքի որակի բարձրացում»:

Հարությունյանի խոսքով՝ 2023-2024 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է նաև կրծքագեղձի քաղցկեղի 4-րդ փուլով հիվանդ պացիենտների դեղորաքով ապահովման ծրագիրը:

«Շաքարային դիաբետով հիվանդ շահառուները կազմում են ընդհանուր շահառուների ամենամեծ տոկոսը և դեղապահովումը կազմել է 100 տոկոս: Ընդհանուր ապահովումը կատարվում է եռամսյա կտրվածքով՝ անվճար կարգով հիվանդները ստանում են համապատասխան դեղերը»,-ասել է նա՝ հավելելով, որ Առողջապահության նախարարության դեղապահովումը կազմում է 100 տոկոսով  նաև էպիլեպսիայով հիվանդների, քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների, անհաս նորածնային շնչառական խանգարումների, վիրուսային հեպատիտ C ունեցող պացիենտների, ինչպես նաև տուբերկուլյոզով և ՄԻԱՎ-ով հիվանդների դեպքում:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ