Գլխավոր էջ Նորություններ Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

877
0

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդել են «Աստղիկ» բժշկական կենտրոնից։

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ավելի վաղ հայտնել էին, որ Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք, որտեղ նրան պետք է հետազոտեին վնասվածքաբանները։ Նա ստորին վերջույթների կոտրվածքներ ուներ:

Կաոիլիի ընկերուհի Անի Դավիթը Facebook-ի իր էջում խնդրել էր աղոթել Արիանայի համար ու նրա առողջական վիճակի մասին կեղծ տեղեկություններ չտարածել։ Նա ավելացրել էր, որ ընկերուհին դեռ հիվանդանոցում է, ու իրենք հույս ունեն, որ շուտով կապաքինվի։

«Չեմ համբերում, երբ եմ ևս մեկ գրառում անելու այն մասին, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից։ Արի, այնքան եմ քեզ սիրում», — գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ