Գլխավոր էջ Նորություններ Պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվե՞լ են հաշմանդամության կարգից և նպաստից․ ինչու՞

Պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվե՞լ են հաշմանդամության կարգից և նպաստից․ ինչու՞

396
0

Օրերս, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ԱԺ-ում հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, պարզելու՝ հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխությունները․

«Վերջին շրջանում պատերազմում հաշմանդամ դարձած տղաներից դժգոհություններ կան այն մասին, որ տեղի է ունեցել հաշմանդամության կարգի փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից, արդյունքում՝ նաև նպաստից»,- նշեց Արուսյակ Մանավազյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է որոշվել կարգերի փոփոխությունը և որքա՞ն է այդ շահառուների թիվը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ի պատասխան ասաց, որ հարցը վերջին շրջանում բավականին ինտենսիվ քննարկվում է հանրային տիրույթում և որոշակի մանիպուլյացիաներ են տեղի ունենում՝ իբրև թե կա որոշակի պայմանավորվածություն հաշմանդամության խումբը կրճատել։

«Տարածված խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և այդ ամենը չի իրականացվում քաղաքական որոշման արդյունքում: Միասնական սոցիալական ծառայության կարևոր գործառույթներից մեկն էլ բժշկասոցիալական փորձաքննությունն է: Այն իրականացնում է բժիշկներից կազմված մասնագիտական խումբը: Նախարարը նշեց, որ որոշակի ժամկետից հետո հաշմանդամություն ունեցող անձիք պետք է անցնեն վերափորձաքննություն: Եթե առողջական վիճակում փոփոխություն է լինում, հետևաբար փոփոխություն է լինում նաև հաշմանդամության խմբում»,- ընդգծեց նախարարը։

Մկրտչյանի խոսքով, կառավարությունում քննարկում է եղել և օրենքի նախագիծ է շրջանառվում: Նախատեսվում է հաշմանդամության 2-րդ խմբից 3-րդ խումբ տեղափոխված հաշմանդամներին 3 տարի տալ երկրորդ խմբի սոցիալական երաշխիքներ: Նշեց նաև, որ պատերազմի մասնակից հաշմանդամ տղաների հետ փորձում են զբաղվածության հարց լուծել, որպեսզի կարողանան աշխատել:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ