Գլխավոր էջ Նորություններ Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում հետազոտվել է 1654 մարդ, 11–ը ուղեգրվել է...

Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագրի շրջանակում հետազոտվել է 1654 մարդ, 11–ը ուղեգրվել է կոլոնոսկոպիայի

230
0

2022 թվականին մեկնարկած Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակում է իրականացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկաներում:Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նոյեմբերի 30-ի դրությամբ` ծրագրի շրջանակներում 50-ից 75 տարեկան 1654 պացիենտ հետազոտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում: Հայտնաբերվել է 86 դրական դեպք, որոնցից 9-ը պացիենտ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Իսկ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում 311 հետազոտություն է կատարվել: 4 դրական դեպքից 2 պացիենտ ուղեգրվել է անվճար կոլոնոսկոպիայի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ