Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 20 հազար նախկին բուժաշխատողներ վերադարձել են աշխատանքի Մեծ Բրիտանիայում. Reuters

20 հազար նախկին բուժաշխատողներ վերադարձել են աշխատանքի Մեծ Բրիտանիայում. Reuters

582
0

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության 20 հազար նախկին բուժաշխատողներ վերադարձել են աշխատանքի, հաղորդում է Reuters գործակալությունը: Համավարակի ընթացքում բուժաշխատողներին օգնում են նաև 750 հազար կամավորներ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Դաունինգ Սթրիթի իր նստավայրից շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, կամավորներին, ինչպես նաև տանը մնացող քաղաքացիներին:

«Մեր քաղաքականությունը մնում է անփոփոխ, այն է՝ նվազեցնել հիվանդության տարածման տեմպերը, որպեսզի թուլանա Առողջապահության ոլորտի վրա ընկած ճնշումը, նվազի բժշկական ծառայությունների պահանջարկը, ինչի շնորհիվ հույս ունենք հազարավոր կյանքեր փրկել: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են մեր հրահանգներին և տանն են մնում: Կորոնավիրուսի այս ճգնաժամն ապացուցել է, որ իսկապես գոյություն ունի այնպիսի բան, ինչպիսին հասարակությունն է»,- ասել է Բորիս Ջոնսոնը տեսաուղերձի միջոցով:

Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 19.522 դեպք, որոնցից 1,228-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ