Գլխավոր էջ Գլխավոր «Գործընկերներ ջան, մեծ-մեծ խոսելով ու թվեր նկարելով չի ստացվի»

«Գործընկերներ ջան, մեծ-մեծ խոսելով ու թվեր նկարելով չի ստացվի»

1068
0

« Առողջապահության ոլորտում պետական կառույցների գործելաոճի թափանցիկության բացակայության մասին խոսել եմ բազմիցս: Բազմիցս նշել եմ, որ նման աշխատաոճը չի հանգեցնի ոլորտի զարգացմանը և ոլորտում առկա կոռուպցիայի վերացմանը:

Հարգելի գործընկերներ ջան, մեծ-մեծ խոսելով ու թվեր նկարելով չի ստացվի…

Ինչպե՞ս է ստացվում, որ առողջապահական պետական պատասխանատու կառույցը (նախարարությունը) հայտարարում է, որ աշխատում է թափանցիկ, բայց նախարարության ենթակայության տակ գտնվող ամենամեծ հիվանդանոցը, տնօրենի փոփոխությունից հետո, կատարել է 24 գնման գործընթաց, սակայն ոչ մեկի ընթացակարգը և արձանագրությունը մինչև այսօր հրապարակված չէ, ինչը հանդիսանում է Գնումների մասին օրենքի խախտում…

Փաստացի դա կարող է նշանակել երկու բան՝
կամ հիվանդանոցը անցած երեք եռամսյակներում ոչ մի գնում չի կատարել և հետաքրքիր է, թե ինչպե՞ս է հոգացել հիվանդանոցի և հիվանդանոցում բուժվող հիվանդների կարիքները, կամ էլ այնտեղ առկա է կոռուպցիա և գնման ընթացակարգերի բիրտ խախտումներ…»

Գրառումը կարդացեք նաև՝ https://www.facebook.com/grigoryangev/posts/10215556784620556

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ