Գլխավոր էջ Նորություններ «Ինչու՞ է արգելվել դեղերի արտաքին գովազդը, իսկ հեռուստատեսայինը՝ ոչ»․ Նարեկ Տերյան

«Ինչու՞ է արգելվել դեղերի արտաքին գովազդը, իսկ հեռուստատեսայինը՝ ոչ»․ Նարեկ Տերյան

258
0

«Հեռուստագովազդը ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա և եթե մենք թույլ ենք տալիս հեռուստագովազդում ներկայացնել, իսկ այնտեղ այն ներկայացվում է հենց դեղի անունով, տրամաբանական է, որ արտաքին գովազդում էլ թույլ տանք»,- ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ քանի որ արգելվել է բուքմեյքերական և որոշ կազմակերպությունների արտաքին գովազդները, այդ շուկան մոտ 30%-ով իջել է և դրանք այն գումարներն են, որոնք կորցնում է տնտեսությունը․ «ՈՒզում եմ նշել, որ բոլոր խոշոր դեղագործական ընկերությունները հատկացնում են շատ մեծ մարքեթինգային բյուջետներ, որոնք Հայաստան են մտում միայն հեռեւստատեսային գովազդի համար, և չեն մտնում արտաքին գովազդի համար։ Եթե հետազոտությունները ցույց են տվել, որ արտաքին գովազդը 1,6%-ով ազդում է սխառողի վրա, ուզում եմ հասկանալ, որքանո՞վ է տրամաբանական՝ արգելել արտաքին գովազդը, բայց թույլատրել հեռուստագովազդը»։

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ նշեց, որ տնտեսության տեսանկյունից միգուցե ճիշտ է, առողջապահական տեսանկյունից՝ անընդունելի։ Եթե տնտեսության այդ ճյուղը խնդիրներ ունի և եկամուտներ չեն կարողանում ստանալ պետք չի որպես թույլ օղակ դեղերը ֆիքել։

«Կարծում եմ, այլ լուծումներ կարելի է գտնել և իրենց այլ տարբերակներ առաջարկել՝ իրենց բիզնեսը առաջ տանելու։ Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ գովազդին, դա էլ է խնդիր, հիմա խնդիրը ավելացնե՞նք։ Եկեք նա էլ արգելենք, և այդ մարքեթինգային գումաները, որ ասում եք, դրանք ծախսվում են։ Ծախսվում են կրթական պրոցեսների վրա, բժիշկների համար կոնֆերանսներ են կազմակերպվում կրթություն են տրամադրում,նորագույն դեղորայքն են ներկայացնում, որոնց արդյունքում բժիշկները ՇՄԶ են ստանում»,- արձագանքեց Զեյնալյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամբողջ մարքեթինգային գումարները ծախսվում են այն ուղղություններով, որոնք թույլատրված են և որոնց հնարավորություններն իրենք ունեն։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ