Գլխավոր էջ Գլխավոր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր․ ի՞նչ պատկեր է մեր երկրում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր․ ի՞նչ պատկեր է մեր երկրում

411
0

Դեկտեմբերի մեկն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գիտական, մեթոդական և զարգացման գծով փոխտնօրեն Նարինա Սարգսյանցը տեղեկացրել է, թե մեր երկրում ինչ պատկեր է տիրում։

«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել ենք գրանցված 4579 դեպք։ Այս տարի հոկտեմբերի վերջի դրությամբ ևս 430 դեպք։ Եթե նայենք հայտնաբերված դեպքերի տենդենցը վերջին տարիներին, ապա պատկերը գրեթե նույն է, թեպետ 2020 թվականի թվերը մի փոքր իջել են։ Եվ ամբողջ աշխարհում է այդպես, քանի որ Քովիդը խանգարեց դեպքերի բացահայտմանը, որը ի դեպ վերաբերվում է բոլոր հիվանդություններին»,-նշել է նա՝ հավելելով, որ հնարավոր է, որ այս տարի թիվը մի փոքր ավելի լինի։

Սարգսյանցը նշեց, որ ամենակարևորը դեպքերի հատնաբերումն է, հիվանդ մարդու կարգավիճակի բացահայտումը։

«Նպատակն է, որպեսզի 95 տոկոսի մոտ վարակը բացահայտվի, դրանցից 95 տոկոսը ստանան բուժում և 95 տոկոսով վիրուսը լինի ճնշված, այսինքն՝ այսօրվա դեղերը, որոնցով մենք բուժում ենք ՄԻԱՎ վարակը, այնքան հզոր են, որ վիրուսը ճնշվում է և արյան մեջ չորոշվող մակարդակ լինի։ Եվ այս ցուցանիշներին պետք է հասնել մինչև 2030 թվականը»,-ասել է նա հավելելով, որ այս պարագայում նոր դեպքերը կնվազեն 75 տոկոսով։

Նա նաև հայտնեց, որ աշխարհում հայտնի վիճակագրական տվյալները փաստում են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 73 տոկոսի մոտ վիրուսը պետք է լինի ճնշված։

«ՄԻԱՎ վարակի ստուգումն անվճար և անանուն է։ ՀՀ-ում հետազոտությունը և բուժումն իրականացվում է անվճար։ Այդ պատճառով այստեղ որևէ մտավախություն չի կարող լինել, ավելի՝ որքան շուտ այս վարակը հայտնաբերվի՝ վարակված անձի առողջական խնդիրները կլինեն մինիմալ»,-ասել է Սարգսյանցը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ