Գլխավոր էջ Գլխավոր Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ

Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին, որոնցից 35-ը գծային, իսկ 4-ը` ռեանիմոբիլ

394
0

Ժամանակակից սարքավորումներով և հարակից այլ պարագաներով հագեցած մեքենաները կհամալրեն Երևանի շտապօգնության պարկը:

Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում: Ծրագրի արժեքը 3,5 մլն դոլար է:

Նշենք, որ պետական բյուջեի միջոցներով մարզերը ևս շտապօգնության ժամանակակից ու տեխնիկապես հագեցած նոր մեքենաներ կունենան, դրանք կլինեն մարզային ճանապարհներին և այլ չափորոշիչներին համապատասխան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ