Գլխավոր էջ Գլխավոր Այսօր անհաս երեխաների միջազգային օրն է

Այսօր անհաս երեխաների միջազգային օրն է

217
0

Նոյեմբերի 17-ին աշխարհում նշվում է որպես  Անհաս երեխաների միջազգային օրը։

Անհաս համարվում է այն նորածինը, որը ծնվել է 37 շաբաթ հղիության ժամկետից վաղ: Ամեն տարի շուրջ 15 մլն անհաս երեխա է ծնվում, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 10-րդ երեխան ժամանակից շուտ է ծնվում:

Այս երեխաների մեկ միլիոնից ավելին ծնվելուց կարճ ժամանակ անց մահանում է, իսկ շատերը տարբեր ֆիզիկական և նյարդաբանական, ինչպես նաև ուսման ընթացքում խնդիրներ են ունենում: Ժամկետից շուտ ծնված երեխաները հիվանդ փոքրիկների ամենամեծ խումբն են կազմում: Վիճակագրության համաձայն՝ վաղ ծննդաբերությունն աշխարհում նորածինների մահվան դեպքերի գրեթե կեսից ավելիի պատճառն է:

Վաղաժամ ծնունդներ տեղի են ունենում մի շարք պատճառներով: Դրանցից մի քանիսը ծննդաբերության ստիմուլյացիայի կամ կեսարյան հատմամբ վիրահատության  հետևանք են: Բայց վաղաժամ ծնունդներից շատերը տեղի են ունենում ինքնաբերաբար: Այս երևույթի ամենատարածված պատճառներն են բազմապտուղ հղիությունը, վարակները, քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են դիաբետը և զարկերակային հիպերտենզիան, սակայն հաճախ պատճառը չի բացահայտվում: Առկա է նաև գենետիկ հակվածության գործոն։

4 հետաքրքիր փաստ անհաս երեխաների մասին․

Անհաս երեխաները 17 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի անբավարարությունից

Անհաս երեխաները 3 անգամ ավելի հաճախ են մահանում մանկական հանկարծամահության համախտանիշի հետևանքով

Անհաս ծնված մարդիկ հոգեկան առողջության խնդիրներ ավելի հաճախ են ունենում

Վաղածին երեխաները հասուն կյանքում ֆինանսական դժվարություններ են ունենում

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ