Գլխավոր էջ Նորություններ Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ, արձանագրվել թունավորման 6 դեպք

Անցած շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ, արձանագրվել թունավորման 6 դեպք

175
0

Նոյեմբերի 7-ից 13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 131-ը արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 փլուզման, 5 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 176 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 17 մահ:

Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ