Գլխավոր էջ Գլխավոր «Ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետևից գնա, ոչ թե հիվանդանոց»․ Բադալյանը՝...

«Ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետևից գնա, ոչ թե հիվանդանոց»․ Բադալյանը՝ Ավանեսյանին

505
0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս, 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ վերջին տարիներին մարզային առողջապահական օղակը շեշտակի ավելացումներ է ունեցել պետական պատվերի։

«Մարզային բժշկական կենտրոնները հիմնականում պետական են ու պետպատվերի ավելացմամբ ֆինանսական վիճակի փոփոխություն է լինում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնը հիանալի ցուցանիշներ են ցույց տալիս թե՛ նոր մասնագետների ներառմամբ, թե՛ նոր ծառայությունների ավելացմամբ ու քանի որ նրանք ավելի ու ավելի են կատարում իրենց ցուցանիշները, հաջորդ տարի համամասնորեն ավելանում է նրանց ֆինանսավորումը»,- ընդգծեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սակայն, ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացավ, ասելով՝ երևի սխալվում եմ, բայց ինձ թվում էր՝ պետպատվերը պիտի հիվանդի հետևից գնա, ոչ թե հիվանդանոց․ « Բա այդ դեպքում այս քննարկումը անհասկանալի է սկսում թվալ: Ինձ հասնում է պետպատվեր, ես գնում եմ Գավառի հիվանդանոց, դա ի՛նձ է հասնում: Այդպե՞ս է, թե՞ կան այնուամենայնիվ ուղղորդումներ, որ այստեղ հասնում է պետպատվեր, այստեղ չի հասնում»:

Ավանեսյանը պատասխանեց, որ այո՛, պետպատվերը հիվանդի այցելած բուժհիմնարկին է փոխանցվում, բայց ընդհանուր տարեկան սահմանաչափեր կան. «Դրա շրջանակներում նախորդ տարվա կատարողականներից ելնելով՝ այդ սահմանաչափը բաշխվում է՝ ըստ բժշկական կենտրոնների»,- նշեց նախարարը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ