Գլխավոր էջ Նորություններ Անվճար հետազոտություններ Սյունիքում

Անվճար հետազոտություններ Սյունիքում

201
0

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել՝

«Հարգելի՛ սյունեցիներ, ուշադրությու՛ն, սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան երկօրյա այցով կգտնվի Սյունիքի մարզում՝ կատարելու անվճար հետազոտություններ։

Այցելության 1-ին օրը՝ նոյեմբերի 14-ին՝ 13։00-18։00-ն, կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Սիսիան քաղաքում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։ 2-րդ օրը՝ նոյեմբերի 15-ին՝ 11։00-18։00-ն շարժական բուժախտորոշիչ կլինիկան կգտնվի Գորիսում՝ գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում։ ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում կատարվելու են ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի ԱՆՎՃԱՐ, ԳԱՂՏՆԻ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։

Հետազոտությանը քաղցած մոտենալը պարտադիր չէ։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակներում։ Հիշեցում. Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։

Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար հետևե՛ք մեր ֆեյսբուքյան էջի թարմացումներին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ