Գլխավոր էջ Գլխավոր Քովիդի նոր դեպքեր․ ա՞ճ, թե՞ նահանջ

Քովիդի նոր դեպքեր․ ա՞ճ, թե՞ նահանջ

295
0

ԱՀԿ-ն դեռևս շաբաթներ առաջ նախազգուշացնում էր, որ դեռևս վաղ է կորոնավիրուսին հրաժեշտ տալը, աշխարհի մասշտաբով նախազգուշացնում էին, թե պատվաստումները հարկավոր է չդադարեցնել, որովհետև քովիդը նոր շտամներ է խոստանում: Սակայն,Հայաստանում կարծես կորոնավիրուսի թվերի նվազում է նշմարվում․

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ի դրությամբ

✓ 155 նոր դեպք

✓ 1839 թեստավորում

✓ 153 առողջացած

✓ 0 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445397 դեպք, որոնցից 434441 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 375 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8709 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3230307 թեստավորում:

Չնայած թվերի նվազմանը, այդուհանդերձ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է․

Նոյեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 2268693 պատվաստում, որից`

✓ առաջին դեղաչափ` 1152875,

✓ 2 դեղաչափ ստացած անձինք` 1028500,

✓ բուստեր` 81498:

Այս ամենին զուգահեռ, նախարարությունը նաև հորդորում է զգոն լինել և պատվաստվել գրիպի դեմ․

Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են

Ռիսկի խմբում են` տարեցները, երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները:

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է նաև գրիպի դեմ պատվաստում:

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակի բոլոր կազմակերպություններում, շարժական պատվաստումային կետում:

Անկախ կցագրման փաստից` կարող եք ուղեկցել ձեր ծնողներին պատվաստվելու:

Հնարավո՞ր է գրիպի եվ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարել միաժամանակ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ