Գլխավոր էջ Նորություններ «Պետպատվերի գումարը սպառվել է․․․»․ խնդիր, որը դեռևս չի լուծվել

«Պետպատվերի գումարը սպառվել է․․․»․ խնդիր, որը դեռևս չի լուծվել

322
0

«Պետպատվերի գումարը սպառվել է․․․»։ Այս նախադասությունը շատերը գուցե լսած լինեն, սակայ խնդիրը շարունակում է օդում կախված մնալ։ Պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանի խոսքով՝ խնդիր է, որը դեռևս չեն լուծել, որովհետև այսօր պետությունն ունի սահմանափակ ռեսուրսներ և սահմանափակ ռեսուրսների շրջանակներում փորձում են քաղաքացիներին ապահովել հնարավորինս առավելագույն փաթեթով․

«Այո՛, ոլորտում առկա են որոշակի հերթեր և մենք հիմա գնում ենք նրան, որ փորձենք հերթերը դարձնել հնարավորինս կառավարելի, այսինքն փորձում ենք հերթերն իրականացնել ավտոմատացման մեխանիզմով՝ ավտոմատացնել հերթագրումը։ Մանավորապես, դրա էությունը կայանում է նրանում, որ այլևս բուժհաստատություններն իրենք չհերթագրեն քաղաքացիներին X ամսվա համար։ Քաղաքացին երբ որ կդիմի բուժհաստատություն, երբ որ կընդունի համապատասխան ուղեգիրը, այնսինքն կհամաձայնվի տվյալ քաղաքացու տվյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակը մատուցել, այլևս համակարգն ավտոմատ կհուշի բուժհաստատությանը թե որ միջակայքում ինքը կարող է տվյալ քաղաքացու համապատասխան բուժօգնությունը կազմակերպել»։

Ինչ վերաբերում է անհետաձգելի բուժօգնության և սպասարկման վիճակներին, Բարսեղյանը նշեց, որ հերթագրման որևէ մեխանիզմ չունենք։ Հերթագրում հնարավոր է կիրառել միայն պլանային դեպքերում, այսինքն, երբ որ քաղաքացու կյանքի, առողջությանը բժշկական տեսանկյունից որևէ էական վտանգ չի սպառնում․ «Մեր ռեսուրսները սահմանափակ են և մենք ունենք այլ առաջնահերթ ուղղություններ գումարների ծախսման՝ կիրառվում է հերթագրման մեխանիզմը»։

Ահարոն Բարսեղյանը հավելեց, որ հերթագրման մեխանիզմը, միանշանակ, խնդիր է, բայց դա բնորոշ է բոլոր առողջապահական համակարգերին։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ