Գլխավոր էջ Գլխավոր Գրիպի ո՞ր տեսակն է շրջանառվում Հայաստանում․ ի՞նչ անել

Գրիպի ո՞ր տեսակն է շրջանառվում Հայաստանում․ ի՞նչ անել

329
0

Կարևոր է ստանալ գրիպի դեմ պատվաստում յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Կենտրոնի տվյալների համաձայն Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։

Հայաստանում համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, անկախ հաշվառման վայրից կարող են դիմել և պատվաստվել:

Հիշեցնենք, որ պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զորակոչի ենթակա անձինք, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադաձնալով Հայաստանում սրված սուր շնչառական վարակների ակտիվացմանը, նշել է, որ սեզոնայնությամբ պայմանավորված  ունենք գրիպի և այլ վիրուսների ակտիվացում․

«Դիտարկում ենք ամենօրյա իրավիճակը, բռնկման կամ մտահոգիչ նշաններ այս պահին չունենք, իհարկե պետք է ուշադիր լինել, եթե երեխաներն էլ ունեն առողջական բողոքներ, պետք է խուսափել շփումներից և անել ամեն ինչ որպեսզի վարակները չտարածվեն»,-նշել է Ավանեսյանը:

Ս․ Ս․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ