Գլխավոր էջ Գլխավոր «Առողջ ապրելակերպի արշավ»` դպրոցականների մասնակցությամբ

«Առողջ ապրելակերպի արշավ»` դպրոցականների մասնակցությամբ

338
0

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից՝ Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, Վանաձոր համայնքում այսօր ևս ընթացավ «Առողջ ապրելակերպի արշավ», այս անգամ արդեն՝ դպրոցների մասնակցությամբ: Արշավը կրկին նպատակ ուներ առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը և անց էր կացվում «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո:

Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում: Այստեղ անց էին կացվում գեղեցիկ միջոցառումներ՝ դպրոցների աշակերտների մասնակցությամբ՝ առողջ սննդի պատրաստման, առողջ ապրելակերպի վարքագծի վերաբերյալ վարպետաց դասեր, ինտերակտիվ ներկայացում՝ դարձյալ օրվա թեմայի շուրջ: Դպրոցականները նաև հանդես եկան շուրջպարով, մասնակցեցին սպորտլանդիայի:

Արշավին մասնացում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցների կոլեկտիվներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ