Գլխավոր էջ Նորություններ Ուղեղի կաթվածի հաճախականությունը երիտասարդների շրջանում 67 տոկոսով ավելացել է

Ուղեղի կաթվածի հաճախականությունը երիտասարդների շրջանում 67 տոկոսով ավելացել է

220
0

Ուղեղի հաճախականությունը նվազել է տարեցների, բայց ավելացել երիտասարդների շրջանում, պարզել են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները։

Նրանք ուսումնասիրել են ուղեղի կաթվածների հաճախականությունն Օքսֆորդշիրում (Միացյալ Թագավորություն) 2002-2018թթ.՝ հենվելով Օքսֆորդի անոթային հետազոտության տվյալների վրա, որին մասնակցել է 94 567 մարդ։ Գիտնականները պարզել են, որ այդ ընթացքում ուղեղի կաթվածների հաճախականությունը 67 տոկոսով ավելացել է երիտասարդների (մինչեւ 55 տարեկան) եւ 15 տոկոսով նվազել տարեցների (55 եւ ավելի տարեկան) շրջանում։ Նրանք նաեւ հաշվի են առել այլ գործոններ՝ կենսակերպը, ախտորոշման մեթոդների փոփոխությունները, ավանդական անոթային ռիսկի գործոնների վերահսկողությունը եւ մասնակիցների սեռը։ Կաթվածների համար համանման կախվածություն գիտնականները չեն հայտնաբերել։

Կաթված տարած երիտասարդների շրջանում զգալիորեն ավելացել է այն անձանց բաժինը, որոնք զբաղված են եղել կառավարչական գործունեությունում։ Դա կարող է մատնանշել սթրեսի, ցածր ֆիզիկական ակտիվության եւ երկարատեւ աշխատանքային օրվա մասին, որոնցից յուրաքանչյուրը մինչ այդ ավելի սերտորեն էր կապված կաթվածի հավանականության, քան սրտի նոպայի հետ, նշվել է գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է JAMA ամսագրում։

Ուղեղի կաթվածի ռիսկի անոթային հիմնական գործոններն են արյան բարձր ճնշումը, դիաբետը եւ ճարպակալումը։ Կարծիք կա, որ դրանք զգալի դեր են խաղում երիտասարդների շրջանում կաթվածի  առաջացման հարցում, բայց գիտնականների աշխատանքը ցույց է տալիս, որ կաթվածը երիտասարդների շրջանում խորացող խնդիր է եկամուտների բարձր մակարդակ ունեցող երկրներում։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ