Գլխավոր էջ Գլխավոր «Չեմ ուզում խանգարողի տպավորություն թողնել․․․»․ Արսեն Թորոսյան

«Չեմ ուզում խանգարողի տպավորություն թողնել․․․»․ Արսեն Թորոսյան

607
0

«Համարում եմ, որ ես ամեն դեպքում չէի կարող վատնել ինձ վստահված ժամանակը՝ ինչքան էլ որ դա լիներ։ Հիմա ամեն ինչ նույնն է, կամ նույն ռելսերի վրա է, թե՞ չէ, ես կդժվարանամ գնահատականներ տալ։ Բայց նաև պետք է ֆիքսենք, որ ամեն ինչ նույնը չէր էլ կարող մնալ, որովհետև մարդիկ տարբեր են՝ սկսած իրենց աշխատելաոճից, մոտիվներից, և վերջացրած նրանով, որ ժամանակներն էլ են փոխվում, գուցե այդ մարդկանց առաջ պահանջներն են փոխվում»,- օրերս հարցազրույցներից մեկում ասել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նշում է ՝ իհարկե, հետևում է ամեն ինչին, չի կարող անմասն կամ անտարբեր մնալ, քանի որ երբեք չի կարող անտարբեր մնալ մի ոլորտից, որտեղից սերվել է․ «Եթե կարողանում եմ ինչ-որ ձև, դրական իմաստով ներազդել՝ փորձում եմ դա անել, բայց չեմ էլ ուզում միևնույն ժամանակ խանգարողի տպավորություն թողնել, որովհետև իմ գործընկերները նման տպավորություն հնարավոր է և ստանան»։

Հիշեցնենք, որ նախկին նախարարը առողջապահական ոլորտում յուրաքանչյուր կարևոր իրադարձության ներկա է լինում, ինչպես նաև շրջայց է կատարում մարզեր, ծանոթանում բուժհաստատություններում ընթացքող աշխատանքներին, տեղեկանում նոր փոփոխությունների մասին։ Ինչպես նաև, հանուն արդարության պետք է ասել, որ վերջերս, երբ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որի շրջանակներում էլ հենց բացվել էր նոր Պալիատիվ ծառայության կլինիկան, ԱՆ և՛ ներկայիս, և՛ նախկին նախարարները ներկա էին գտնվել, որի մասին նախկին նախարար Թորոսյանն անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում՝ գրել էր, որ նրանք, իհարկե,պլանավորում էին, բայց ըստ էության, տպավորություն էր, որ նա կրկին անգամ ուզում է «հիշեցնել», որ իր՝ նախարար լինելու շրջանում արդեն իսկ սկսել էին իրագործել։ Սակայն, ինչպես ինքն է ասում՝ չի կարող ոլորտին անտարբեր լինել։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ