Գլխավոր էջ Նորություններ Թերապևտը զգուշացրել է վտանգավոր դիետաների մասին

Թերապևտը զգուշացրել է վտանգավոր դիետաների մասին

160
0

Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ մեծ վնաս հասցնել։ Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։

Նրա խոսքով՝ հայտնի դիետաները, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Օրինակ, ըստ նրա, Կետո դիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահացության ռիսկը՝ սննդակարգում ածխաջրերի մասնաբաժնի անբնական նվազման պատճառով։

«Բացի այդ, եթե մարդն ունի ածխաջրային փոխանակության խանգարում, ապա կետո դիետան կարող է հանգեցնել կետոացիդոզի: Այս վտանգավոր վիճակը կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ, եթե ժամանակին օգնություն չցուցաբերվի»,- նշել է մասնագետը։

Նա անդրադարձել է նաև հում սննդի դիետային, որն, ըստ բժշկի, իր հերթին կնվազեցնի օրգանիզմում խոլեստերինի մակարդակը, որն անհրաժեշտ է սեռական հորմոնների արտադրության համար. «Դա հատկապես վտանգավոր է կանանց համար»։

«Խմելու դիետան էլ մշտական հոգնածություն է առաջացնում, քանի որ հեղուկը, ներառյալ խյուսը և շիլան, ի վիճակի չէ մարդուն տալ բավարար էներգիա, մակրո և միկրոտարրեր»,- ընդգծել է Ալեքսանդրովան:

Նյութը՝ Panorama.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ