Գլխավոր էջ Նորություններ Հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էին

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էին

249
0

Հոկտեմբերի 5-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Երևանյան խճուղում ամրանների վրա ընկնելու հետևանքով: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ու Շիրակի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գործարանային նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 28-ամյա համաքաղաքացին:

Նա հոկտեմբերի 25-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Քրեական վարույթը շարունակվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ