Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի «Երկարատև Քովիդ». հանրային առողջության նոր մարտահրավեր

«Երկարատև Քովիդ». հանրային առողջության նոր մարտահրավեր

231
0
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է COVID-19 համավարակի նահանջ, ինչը հանգեցնում է նաև դրա՝ առողջապահության առաջնահերթությունների շարքից դուրս մղվելուն:
Սակայն, թեև հիվանդացությունը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ նվազում է, ի հայտ է եկել նոր հիմնախնդիր, որին «Հերացի» վերլուծականն արդեն անդրադարձել էր՝ այսպես կոչված Long COVID կամ «Երկարատև Քովիդ»: Այն հանդիպում է հիվանդությունը հաղթահարած մարդկանց շրջանում և դրսևորվում բազմաթիվ ախտանշաններով:
Այն առանձնահատուկ մարտահրավերներ է ստեղծում գիտնականների, հանրային առողջապահության մասնագետների և որոշումներ կայացնողների համար, որոնք պետք է ձգտեն, որպեսզի տվյալ երկրի հասարակությունն առաջ շարժվի՝ հաղթահարելով համավարակի հետևանքները:
Կորոնավիրուսի ազդեցությունը մարդկանց առողջական վիճակի վրա գնահատելու նպատակով ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը նախաձեռնել և իրականացնում է «Կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ կեղծ բացաասական արդյունքների առողջապահական, բժշկական և համաճարակաբանական հետևանքների գնահատում» հետազոտությունը, որի արդյունքները կարևոր ներդրում կարող են լինել խնդրի լուծման ռազմավարության որոշման ընթացքում:
Նյութը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ