Գլխավոր էջ Նորություններ 0 մահ․ Covid 19-ը նահանջե՞ց, թե՞ մարդիկ պարզապես չեն թեստավորվում

0 մահ․ Covid 19-ը նահանջե՞ց, թե՞ մարդիկ պարզապես չեն թեստավորվում

246
0

Հայաստանում նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 445100 է։  Վերջին մեկ շաբաթում կատարվել է 3034 թեստավորում և մահ չի գրանցվել։

Ինչպես ներկայացնում էինք վերջին շաբաթվա կորոնաթվերը՝ պարզ էր դարձել, որ վարակվածության էական նվազում էր նկատվում։ Մինչդեռ, պատվաստումների ցուցանիշն ու ակտիվությունն այնքան էլ գոհացուցիչ չէր։ Ի՞նչ է ստացվում՝ Covid 19-ը նահանջե՞ց։ Սակայն, հանուն արդարության պետք է փաստել, որ այս շրջանում, եղանակային փոփոխությամբ պայմանավորված՝ մարդկանց մեծ մասի մոտ նկատվում է հարբուխ, ջերմություն և սուր շնչառական վարակներին բնորոշ այլ նշաններ։ Բայց վերջիններս չեն խոսում միայն կորոնավիրուսային հիվանդաության առկայության մասին, այլ կարող է լինել նաև պարզապես մրսածություն կամ գրիպ։

Այսպիսով, այս դեպքում, գուցե, շատերը չթեստավորվելով՝ մտածում են, թե եղանակային փոփոխությամբ պայմանավորված մրսածություն է, ուստի դրանից ելնելով՝ կորոնավիրուսային թվերն էլ նվազել են։ Դիտարկելով հարցի մյուս կողմը՝ պետք է նշել, որ դեռ կորոնավիրուսի նախորդ շտամերի ժամանակ մասնագետները նշում էին, որ այս վարակը կարող է տարվա մեջ ունենալ վարակելիության աճ, սրացում և հակառակը՝ վարակի պասիվություն։ Այսպիսով, հնարավոր է որ սա ոչ թե վկայում է կորոնավիրուսի նահանջը, այլ պասիվ շրջանը, և ամիսներ հետո այն հնարավոր է նորից գրանցի կայուն աճ։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ