Գլխավոր էջ Գլխավոր Գրիպի և Քովիդի դեմ պատվաստում․ կատարել միաժամանա ՞կ

Գրիպի և Քովիդի դեմ պատվաստում․ կատարել միաժամանա ՞կ

231
0

Հոկտեմբերի 17-ի դրությամբ աշխարհում շաբաթական կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է 3 միլիոնով, ինչը 0,2 միլիոնով պակաս է նախորդ համանման ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Covid-ի դեպքերը աճում են երկրորդ շաբաթն անընդմեջ տասը շաբաթ անկումից հետո։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում վարակի տարածման տեմպերը դեռ աճում են։

Յոթ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 9,6 հազար մարդ։ Տվյալ ժամանակահատվածում, մահացածների թիվը չի գերազանցել 10 հազարը։

Աճը Եվրոպայում

Եվրոպական երկրներում շարունակում են գրանցվել նոր բռնկումներ։ Գերմանիան դեռևս առաջին տեղում է աշխարհում հիվանդացության ցուցանիշով։ Այնտեղ օրական գրանցվում է մոտ 140 հազար վարակակիր, ինչը չի եղել ամառվա կեսերից։Ֆրանսիայում, ինչպես և մեկ շաբաթ առաջ, օրական ախտորոշվում է մոտ 60 հազար մարդու մոտ։

Իտալիայում ցուցանիշներն աճել են մինչև 50 հազար (նախորդ շաբաթվա համեմատ աճել է 25 տոկոսով)։ Բացի այդ, վարակի տարածման տեմպերն աճել են Ավստրիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում և այլն։

Նվազեցված դեպքերը

Հիվանդության զգալի նվազում է գրանցվել Ասիայում և Հարավային Ամերիկայում։ Այսպիսով, Հարավային Կորեայում նկատվում են հուլիսյան նվազագույն ցուցանիշներ՝ երկրում օրական 20 հազարից քիչ վարակված է հայտնաբերվում։ Անկում կա նաև Ֆիլիպիններում և Ինդոնեզիայում։ Միևնույն ժամանակ, Ճապոնիայում և Սինգապուրում հիվանդացությունն աճում է, չնայած ամռան վերջին կայունացմանը:

Բրազիլիայում ցուցանիշներն իջել են նախորդ տարեվերջի մակարդակին։ Այժմ այնտեղ օրական 7 հազարից քիչ վարակված է գրանցվում։ Պերուում և Արգենտինայում վարակի նոր դեպքեր գրեթե երբեք չեն հայտնաբերվել։Միաժամանակ, Ռուսաստանում, նախորդ շաբաթվա համեմատ, հիվանդացությունը նվազել է մեկ երրորդով։

Իրավիճակը Հայաստանում

Հոկտեմբերի 10-ից 16-ի դրությամբ

387 նոր դեպք

3108 թեստավորում

791 առողջացած

6 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444869 դեպք, որոնցից 433602 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1116 պացիենտ:

Հոկտեմբերի 16-ի դրությամբ կատարվել է 2262719 պատվաստում, որից`

առաջին դեղաչափ` 151175,

2 դեղաչափ ստացած անձինք` 1027035,

բուստեր` 78880:

Հնարավո՞ր է գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստումները կատարել միաժամանակ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի և գրիպի պատվաստումները կարելի է զուգակցել։ Հավելենք նաև, որ գրիպի դեմ պատվաստումները մեկնարկել են:

Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, բայց ռիսկի խմբում գտնվող անձինք առավել խոցելի են՝ տարեցները, երեխաները, հղիները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։

Ամիրյան 2 հասցեում տեղակայված շարժական կետում կատարվում է նաև գրիպի դեմ պատվաստում:

Գրիպի պատվաստանյութն առկա է առաջնային օղակի բոլոր կազմակերպություններում, շարժական պատվաստումային կետում:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ