Գլխավոր էջ Գլխավոր Հաստատվել է բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը

Հաստատվել է բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը

325
0

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երեկ որոշեց հաստատել բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Առողջապահության նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող բժշկական կազմակերպությունների համար կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով։

«Ներկայում կենտրոնացված կարգով բժշկական սարքերի ձեռքբերում չի իրականացվում: Բացի դա ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի 15-րդ գլխով սահմանված կարգավորումները վերաբերվում են միայն պետական (համայնքային) ոչ առևտրային և պետության (համայնքի) հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններին, վերջիններիս կառավարումն իրականացնող լիազորված մարմինների կողմից իրենց իսկ բյուջեի և գնումների պլանի համաձայն իրականացվող գնումներին՝ բնութագրերի կազմումը, պայմանագրերի կառավարումը և վճարումների կատարումը թողնելով կազմակերպության իրավասությանը»,- նշված է որոշման հիմնավորմա մեջ։

Առաջարկվող կարգավորումն այլընտրանքային ձևով լրացուցիչ հնարավորություն է տալիս առողջապահության ոլորտը համակարգող պետական մարմնին կենտրոնացված կարգով իրականացնել տեխնիկական հագեցվածության համապարփակ քաղաքականություն: Առաջարկվող բժշկական սարքերի կենտրոնացված կարգով ձեքբերման կիրառման դեպքում հնարավոր է նաև ֆինանսական միջոցների խնայողություն, հաշվի առնելով մեկ գնման ընթացակարգով սարքերի առավել շատ քանակների ձեռքբերումը:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ