Գլխավոր էջ Գլխավոր Գավառում երեկ վրաերթի ենթարկված ճանապարհաշինարարներից մեկը մահացել է, մյուսը գտնվում է վերակենդանացման...

Գավառում երեկ վրաերթի ենթարկված ճանապարհաշինարարներից մեկը մահացել է, մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

674
0

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի դիմացի ճանապարհին, որտեղ արդեն մի քանի ամիս է ընթանում են նաեւ ճանապարհաշինական աշխատանքներ, hոկտեմբերի 19-ի ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Գավառի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, նորակառույց ճանապարհի դիտահորի դուրս ընկած կափարիչը տեղադրելիս «Լեքսիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ճանապարհաշինական ընկերության բանվորներ, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ Գոռ Պետրոսյանը եւ Խաչիկ Կնյազյանը։ Վրաերթի հետևանքով Գոռ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Խաչիկ Կնյազյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդենացման բաժանմունք, որտեղ այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Գոռ Պետրոսյանը 34 տարեկան էր, երկու անչափահաս երեխաների հայր

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ