Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանը կարեկցում է Թուրքիայի ժողովրդին, իսկ ո՞վ պետք է կարեկցի մեզ․․․

Թորոսյանը կարեկցում է Թուրքիայի ժողովրդին, իսկ ո՞վ պետք է կարեկցի մեզ․․․

267
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը երեկ ցավակցել է Թուրքիայի ժողովրդին՝  Բարտինում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ իր ցավակցական ուղերձում նա մասնավորապես ասել է․

«Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարտինում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»,-գրել է Արսեն Թորոսյանը։

Թորոսյանը ցավացում է մի ժողովրդի, ում պատճառով Հայաստանն ու հայը  տասնյակ տարիներ ունենում են և մինչ օրս  ունեն  անմեղ կորուստներ։ Թորոսյանը ցավակցում է մի պետության, ում թեթև ձեռքով 44-օրյա պատերազմում և վերջին մարտական գործողությունների հետևանքով կրել ու կրում ենք հազարավոր զինվորների մահը․ ունենք անհետ կորած զինվորներ ու գերիներ, որոնց ճակատագրերը անհայտ է։

Ի վերջո Արսեն Թորոսյանը կարեկցում է մի պետության, ում կյանքի գերնպատակն է հայերին բնաջնջելը, և թողնել միայն մեկ հայ ու այն էլ թանգարանում։

Առողջապահական համակարգը տանուլ տված, կորոնավիրուսի պայքարը ձախոխած և կորոնավիրուսի հետևանքավ 15000 զոհերի մահը երբեք չսգացող անձնավորությունն այսօր կարեկցում է մեր վաղեմի թշնամուն։

Ի հավելումն այս ամենի Արսեն Թորոսյանի համար հազարավոր հայերի կյանքերը նշանակություն չունեն, իսկ Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիների մահն իր համար տարածաշրջանային մասշտաբի ողբերգություն է։

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ