Գլխավոր էջ Նորություններ Մեծ Բրիտանիան արտակարգ դրություն է հայտարարել՝ արյան պաշարների պակասի պատճառով

Մեծ Բրիտանիան արտակարգ դրություն է հայտարարել՝ արյան պաշարների պակասի պատճառով

163
0

Բրիտանական Առողջապահական Ծառայությունը (NHS) հիմնադրումից ի վեր՝ 1972 թվականից, առաջին անգամ, դեղին տագնապ է հայտարարել, դրա պատճառն այն է, որ արյան պաշարների խիստ կրճատում է գրանցվել: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Sky News-ը։ Ըստ Բրիտանական Առողջապահական Ծառայության՝ արյան պաշարները կբավականացնեն «ընդամենը երեք օր, իսկ 0 խմբի RH-բացասական պաշարները՝ երկու օրից պակաս»:

Արյան այս տեսակը ունիվերսալ է բոլոր հիվանդների համար, դրա պաշարների պահպանումը հատկապես կարևոր է արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ տուժածի տվյալները հայտնի չեն: Ստեղծված իրավիճակում արյան պաշարները պահպանելու նպատակով հատկապես հիվանդանոցները հետաձգել են որոշ ոչ հրատապ վիրահատություններ։

Բժիշկները բրիտանացիներին կոչ են անում շտապ արյուն հանձնել դոնորական կենտրոններում։ Վտանգի դեղին մակարդակը կգործի չորս շաբաթ։

Աղբյուրը՝ shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ