Գլխավոր էջ Գլխավոր Դանակահարություն Երևանի բկ-ներից մեկում

Դանակահարություն Երևանի բկ-ներից մեկում

356
0

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում «Տոնոյան» բժշկական կենտոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնում դանակահարված քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ն է, ով «կրծքավանդակի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ գտնվում է նշված բժշկական կենտրոնում։ Մինչ վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում բժիշկները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել փրկել երիտասարդի կյանքը, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված բժշկական կենտրոնի նկուղային հարկում Տիգրան Հ․-ին դանակի հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ղուկաս Գ․-ն։

Շենգավիթի ոստիկանները ձեռարկում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը՝ shamshyan.com

#առողջապահական_նորություններ #ՄեդՄեդիա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ