Գլխավոր էջ Նորություններ Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը բարեհաջող է ընթանում

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագիրը բարեհաջող է ընթանում

195
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: «Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հյուրերը ուրախությամբ փաստել են, որ կաթվածի բուժման ծրագիրը հասանելի է դառնում մարզային բնակչության համար` Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի ներդրման օրինակով: Անդրադարձ է եղել նաև կաթվածի հեռաբժշկության զարգացմանը, մասնագետների վերապատրաստման հնարավորություններին, միասնական գործելակարգ մշակելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև հեռանկարային հարցեր: Հանդիպման ավարտին Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել Կանադայի «Ալբերտայի համալսարան»-ի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին, Գլենդելի (ԱՄՆ) «Ադվենտիստ կաթվածի համապարփակ կենտրոն»-ի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանին և Բոսթոնի Համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր Վիկեն Բաբիկյանին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայություններում ներդրած նշանակալի ավանդի համար:

#առողջապահական_նորություններ #ՄեդՄեդիա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ