Գլխավոր էջ Գլխավոր Ինքնագլորները՝ իսկական պատուհաս․ ինչու՞ են պատահարները շատացել

Ինքնագլորները՝ իսկական պատուհաս․ ինչու՞ են պատահարները շատացել

251
0

Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.20-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարող 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային Ոստիկանությունից։

Վերջին շրջանում ավելացել են նաև դեպքերը, որ մարդիկ ընկնում են ինքնագլորներից, ստանում մարմնական վնասվածքներ։ Օգոստոս ամսին ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոնից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել 10-ամյա երեխա։ Նա տուժել էր ինքնագլորից ընկնելու հետևանքով։ Լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ՝ Երեխան առաջին օրերին գանգատվել է կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, ծնոտի ցավերից և ատամնաշարում ատամների բացակայությունից։ Նրա մոտ հայտաբերվել էր ծնոտի կոտրվածք և կատարվել էր ծնոտի ֆիքսացիոն վիրահատություն։ Սակայն հետվիրահատական շրջանում երեխայի մոտ դիտվել էր գիտակցական մակարդակի անկում, ցնցումներ, ինչի կապակցությամբ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ծայրահեղ ծանր վիճակում, ախտորոշվել էր ԳՈՒԱՇՍԽ իշեմիկ տիպ։

Տասը օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ կոմատոզ վիճակում: Ստացել էր ինտենսիվ կոնսերվատիվ բուժում։ Դինամիկայում դիտվել է վիճակի վատացում, զարգացել է ներգանգային հիպերտենզիոն-դիսլոկացիոն համախտանիշ, ինչի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել էր դեկոմպրեսիոն տրեպանացիա։ Բժշկական թիմի ջանքերով ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։

Սա մեկն է այն մի քանի տասնյակ դեպքերից, որոնք գրանցվում են հենց ինքնագլորից ընկնելու արդյունքում։ Ուստի պետք է լինել զգոն ու հետևողական, օգտվել ինքնագլորներից, հեծանիվներից և նման այլ փոխադրամիջոցներից՝ համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ սաղավարտներով, ինչպես նաև վարել դրանք նախատեսված վայրերում։

Օ․ Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ