Գլխավոր էջ Գլխավոր Կա ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն․ ՄԻՊ

Կա ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն․ ՄԻՊ

255
0

Օրերս Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր մի  տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։

Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ըստ Պաշտպանի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում.

«Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում։ Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։

Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին. «Մենք հետամուտ ենք լինելու, որ սա իր գնահատականը ստանա»,- նշել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում նմանատիպ գործերի քննությանը, Պաշտպանն ասել է, որ Ադրբեջանում արդարադատություն չի իրականացվում, ձևական, արհեստական շղարշ են ստեղծում միջազգային հանրության առջև։

Թեմային անդրադարցել է նաև Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն։ Նրա խոսքով հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են:

«Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար», — «Թվիթեր»-ում գրել է պատգամավորը:

 

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ